Ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին. Ղալիբաֆ

կողմից admin2

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անդրադարձել է ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ  ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և իրենք աջակցում ենք այդ ուղերձին։

Այս մասին Ղալիբաֆը գրել է X հարթակում գրառման մեջ։

«Խղճի թելադրանքով թե կենսապայմանների պատճառով՝ ամերիկացիներն ասացին՝ «Ո՛չ պատերազմին», և մենք սատարում ենք այդ ուղերձին», — նշել է նա։

Ղալիբաֆը հավելել է, որ եթե ԱՄՆ կառավարությունը դավաճանի ամերիկացիների հանրային կամքը և ծառայի միջազգային հովանավորներին ու սադրիչներին, ապա՝ դա հետևանքներ կունենա։ «Նրանք կտեսնեն, որ մեր «ոչ»-ը կհանգեցնի մղձավանջի», զգուշացրել է Իրանի Մեջլիսի խոսնակը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Հանրապետական կուսակցությունը, որի անդամ է գործող նախագահ Դոնալդ Թրամփը, երկու պալատներում պարտվել է դեմոկրատներին։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode