3
Բագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում։ Սրբազան Հայրը Գեղարդավանքում Պատարագի կմասնակցի հաջորդ կիրակի օրվանից։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» էջը։
Ավելի վաղ Տեր Ասողիկը հայտնել էր. «Այս կիրակի՝ օգոստոսի 2-ին, ժ. 11:00-ին, Տիրոջ ողորմությամբ և զորակցությամբ,
Սբ Պատարագ եմ մատուցելու համբուրելի Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում: Աստվածային Սուրբ Սեղանի առջև խոնարհ աղոթքս եմ մատուցելու՝ հայցելով.
«Տէր, կեցո Դու զՀայս.
Եւ արա զնոսա պայծառ»»։
