Գլխավոր ՍոցիալականԵրուսաղեմում հրեաները հարձակվել են հայ հոգևորականի վրա

Երուսաղեմում հրեաները հարձակվել են հայ հոգևորականի վրա

կողմից admin
0 comments

Երուսաղեմում մի խումբ ծայրահեղ ուղղափառ հրեաներ հարձակվել են հայ հոգևորականներից մեկի վրա։

«Իսրայելահայեր» ամսաթերթի հիմնադիր և խմբագիր Արտյոմ Չերնամորյանի խոսքով՝ հարձակման հետևանքով հայ հոգևորականը չի տուժել։

Նա նշել է, որ ծայրահեղ ուղղափառ որոշ հրեաների կողմից քրիստոնյա հոգևորականների նկատմամբ թշնամական վերաբերմունքը նոր երևույթ չէ։

«Հանուն ճշմարտության պետք է փաստել, որ այս ծայրահեղ ուղղափառ հրեաները ցանկացած քրիստոնյա հոգևորականի կողքով անցնելիս առնվազն թքում են գետնին, իսկ վատագույն դեպքում՝ հենց հոգևորականի վրա։ Ցավոք, այս երևույթը տասնամյակներ շարունակ չի հաջողվում արմատախիլ անել»,- նշել է Չերնամորյանը։

banner

Նրա փոխանցմամբ՝ հարձակումից հետո նույն գիշերը մի խումբ անձինք մոտեցել են հայկական վանքին, ուժեղ հարվածել դարպասներին, հայհոյանքներ հնչեցրել և քարեր նետել պատուհանների ուղղությամբ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները, արագ արձագանքել են, ձերբակալել կասկածյալներին և նրանց տեղափոխել ոստիկանության բաժանմունք։ Սա հերթական խուլիգանության դեպքն է, որն ուղղված է եղել հայկական համայնքի դեմ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Թողնել մեկնաբանություն