Գոհար Ղումաշյանի գործով կհարցաքնվի 103-ամյա պատերազմի վետերանը

կողմից admin

Գոհար Ղումաշյանի գործով հաջորդ դատական նիստում տեսակապի միջոցով կհարցաքննվի 103-ամյա վկա Ռոզալյա Աբգարյանը։ Նման որոշում դատարանը կայացրել է՝ հաշվի առնելով վկայի տարիքը։

Դատական նիստում քննարկվել է Աբգարյանին տարիներ շարունակ ցուցաբերված աջակցության հարցը։ Պաշտպանական կողմը պնդում է, որ վետերանին տրամադրված օգնությունը չի ունեցել ընտրական նպատակ և որևէ կերպ պայմանավորված չի եղել ընտրական գործընթացով։

Ղումաշյանի պաշտպանի խոսքով՝ Աբգարյանին աջակցությունը շարունակական բնույթ է կրել և եղել է սոցիալական աջակցության շրջանակում։ Պաշտպանական կողմը հերքում է, որ այդ օգնությունը կարող էր դիտարկվել որպես ընտրողների վրա ազդեցություն գործադրելու կամ նրանց ձայները ստանալու միջոց։

Հաջորդ նիստում Աբգարյանի հարցաքննությունից հետո կողմերը հնարավորություն կունենան անդրադառնալ նրա ներկայացրած տեղեկություններին և դրանց նշանակությանը գործի շրջանակում։

 

Focus Mode