Միացյալ Նահանգներում անցկացվում է Կոնգրեսի միջանկյալ ընտրություն։
Դեմոկրատական կուսակցությունը նախնական արդյունքներով հավակնում է ԱՄՆ Կոնգրեսում տեղերի մեծամասնությունը ստանալ։ Նրանք ներկայումս ապահովում են Սենատում 51 տեղ՝ հանրապետականների 39 տեղի դիմաց։ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները ստանում են 192, հանրապետականները՝ 113 տեղ։
Ընտրություն անցկացվում է Կոնգրեսի ստորին պալատի բոլոր 435 տեղերի, ինչպես նաև Սենատի 100 տեղերից 35-ի համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները և աշխատելու դեմոկրատների հետ։
Թրամփն ընտրություններում հանրապետականների անհաջողությունները կապել է այն հանգամանքի հետ, որ իր անունը բացակայել է քվեաթերթիկներում։