Հայ դպրոցականները 2 բրոնզ են նվաճել ԱԲ օլիմպիադայում

կողմից admin1
Երկու հայ դպրոցականներ նվաճել են բրոնզե մեդալներ, ևս երեքը պատվոգրեր են ստացել Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI 2026), որը կայացել է օգոստոսի սկզբին Աստանայում։
«Մի անգամ մաթեմատիկայի տնայիններս տվեցի արհեստական բանականությանը, որ գրի, և նա սխալվեց։ Այսինքն՝ այո, այն պետք է օգտագործել, այն կարող է թեթևացնել մեր աշխատանքը, բայց մեր փոխարեն սովորել չի կարող։ Իսկ սեփական գիտելիքներ չունենալով՝ չի կարելի ամբողջությամբ հենվել ոչ մի ալգորիթմի վրա»,-Երևանում դպրոցականների հետ հանդիպմանն ասաց մրցանակակիրներից մեկը՝ վանաձորցի դպրոցական Արամ Ամիրխանյանը։
Նա և օլիմպիադայի մասնակիցներից շատերը «Generation AI» («ԱԲ Սերունդ») ծրագրի մասնակիցներ են։ FAST (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) հիմնադրամի համաֆինանսավորմամբ մի քանի տասնյակ դպրոցներում դասավանդվում են արհեստական բանականության հիմունքները։ Ծրագրի համար ընտրված դպրոցների մեծ մասը մարզերից են։
Երեխաները ողջամտորեն են գնահատում ԱԲ-ի դրական ու բացասական կողմերը։ Երբ ծանոթները հարցնում են, թե ինչպես արժե օգտագործել ԱԲ-ն, նրանք պատասխանում են․ դրա օգնությամբ պետք է սովորել, ոչ թե խուսափել տնային աշխատանքներից։
Focus Mode