Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

կողմից admin2

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է «Աջակից ընթերցասրահը»՝ սահմանափակ կարողություններ ունեցող ընթերցողների համար։

Նոր ընթերցասրահը ստեղծվել է ամերիկահայ գրադարանավար Ծիածան (Ջիա) Այվազյանի կտակի համաձայն։ Այն նախատեսված է հենաշարժողական խնդիրներ և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող, կույր և թույլ տեսողությամբ, ինչպես նաև տպագիր նյութերի ընթերցանության դժվարություններ ունեցող անձանց համար։

Ընթերցասրահը համալրված է ձայնագրքերով, Բրայլյան գրատիպով և այլընտրանքային ձևաչափերով հրատարակություններով, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։

Գրադարանի նախաձեռնության նպատակն է ընթերցանությունն ու գրադարանի ռեսուրսները հասանելի դարձնել հասարակության տարբեր խմբերի համար՝ ստեղծելով ավելի ներառական և հարմարավետ միջավայր։

Focus Mode