4
ՀՀ ՊՆ-ն հերքում է տարածված տեղեկությունները
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ԶԼՄ-ներում դեպքի հանգամանքների վերաբերյալ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ <<Ճամբարակի դժբախտ պատահարին զինվորների միջև ծեծկռտուք չի նախորդել, ինչպես նաև զինվորները հակագազերով չեն վազել>>,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել էր։Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ զինվորները վրաերթի պահին հակագազերով վազելիս են եղել։