Հրմշտոցի մեջ «փլավ չեն բաժանում», եթե կրկնվի՝ համարժեք պատասխան կլինի. Անդրանիկ Գևորգյան

կողմից admin1

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը, ով երեկ վա միջադեպից հետո փոքր -ինչ տուժել էր, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն լավ է զգում, ու իրեն ոչինչ էլ չի եղել։

Նշենք, որ ԱԺ-ում երեկվա ծեծկռտուքի ընթացքում կադրերից երևում էր, որ Գևորգյանի քթից արյուն էր հոսում։ Այդուհանդերձ, նա տեղեկացրեց, որ երեկ ԱԺ Շտապօգնություն իր համար չի եկել։
«Ոչ մեկի համար Շտապօգնություն չի եկել, հրմշտոց է եղել, իսկ հրմշտոցի մեջ «փլավ չեն բաժանում»։

Տհաճ տեսարաներ, որը չպիտի լիներ, մենք պիտի պահենք բարեկրթության բոլոր նորմերն ու սահմանները, չպիտի թույլ տանք, որ մեր հայրենակիցները ականատես լինեն նման տեսարանների, բայց այս տեսակ դեպքերը, որ լինում են, լինում են, անցնում են, մենք էլ անցնում ենք բնականոն աշխատանքի։

Կրկնվելու դեպքում, ոնց կլինի արձագանքը, այդ տեսակ էլ կլինի պատասխանը։ Տեղի ունեցավ այն, ինչ որ տեղի ունեցավ, թե ով էր դա սադրել և ոնց դա տեղի ունեցավ, բոլորը դրան ականատես եղան, բոլորը տեսան, թե ինչից սկսվեց ու ինչպես սկսվեց»,-ասաց Գևորգյանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode