«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները»․ մամուլ

կողմից admin1

Անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը Հրապարակին պատմել է, որ օրերս ՊՆ-ից իրենցից մի քանիսը զանգեր են ստացել: ՊՆ ներկայացուցիչը ծնողներին հարցուփորձ է արել, թե որ ծնողն ունի իր անունով բնակարան, որը՝ ոչ:

Ըստ նրանց,  խոսակցություններ կան, որ իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները` մի քանիսին բնակարանով ապահովել, քանի որ այս տարիներին անհետ կորածների հետ կապված՝ պետությունը որեւէ հստակ քայլ չի արել, եւ պաշտպանության նախարարն այս 6 տարվա ընթացքում անգամ չի կարողացել հստակեցնել, թե իրենց որդիներից քանիսն է մահացել, քանիսն է գերության մեջ: Իսկ իրենց վիճակն ամենածանրն է` մյուսների զավակները գոնե գերեզման ունեն, որին այցի են գնում ծնողները, իրենք դրանից էլ են զրկված:

ՊՆ խոսնակից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել:

 

Focus Mode