26
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում նախատեսվում է սեպտեմբերի 23-ին։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն Կիրիլ Լոգվինովը՝ Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց առաջ։
«Ինչքան ես գիտեմ, Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 23-ին», — ասել է Լոգվինովը։