«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում ՀՀ-ն կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը

կողմից admin2

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն։

Նա էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։

Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է նորությամբ և գրել. «Այս տարի դստրիկս Նարե Քերոբյանը, հաղթեց ազգային մրցույթը և կներկայացնի Հայաստանը մանկական Եվրատեսիլում»։

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, Մալթայում։

Focus Mode