14
Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200 հազար դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգում ընդգրկելու նախնական նախագիծը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200․000 դրամից պակաս աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության ապահովագրության համակարգում ընդգրկելու նախագիծը։
Ըստ նախագծի՝ 2027 թվականին ամսական ապահովագրավճարը նախատեսվում է բաշխել երեք կողմի միջև․ Աշխատողը ամեն ամիս կվճարի 2000 դրամ, պետությունը կսուբսիդավորի 4400 դրամ և գործատուն ևս 4400 դրամ։
Այսպիսով, մեկ աշխատողի համար ամսական ընդհանուր ապահովագրավճարը կկազմի 10 800 դրամ։