23
Նարե Իսախանյանը դարձել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
Նարե Իսախանյանի մարզիչը Սարգիս Մանուկյանն է։