Ռուսաստանում գործող «Նովայա գազետան» թերթը, որն Արդարադատության նախարարության կողմից հայտարարվել է որպես օտարերկրյա գործակալ, հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը հիմնադրումից ավելի քան 30 տարի անց։
«Նոյեմբերի 9-ին մենք կանջատենք լույսերը մեր շենքում, որտեղ ապրել ենք 30 տարի, կանջատենք սերվերները և կհեռանանք։ Թերթն այլևս գոյություն չունի», — ասվում է խմբագրական խորհրդի հայտարարությունում, որը հրապարակվել է թերթի կայքում։
Մինչ այդ «Նովայա գազետա»-ի խմբագիր Սերգեյ Սոկոլովն ու լրագրող Իրինա Գորդիենկոն դոնորներին ուղղված նամակում հայտնել էին, որ իրենց հանում են Մոսկվայի կենտրոնում՝ Պոտապովսկի նրբանցքում գտնվող գրասենյակից, որտեղ լրագրողներն աշխատել են մոտ 30 տարի։
«Նրանք պարզապես մեզ դուրս են շպրտում՝ մեզ շատ քիչ ժամանակ տալով իրերը հավաքելու համար։ Աննա Պոլիտկովսկայայի թանգարանը փակվում է, իսկ մեր զոհված ընկերների դիմանկարները հանվում են պատերից», — ասվում էր էլեկտրոնային նամակում։