Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 1-3-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 4-ի գիշերը ևս 3-6 աստիճանով։
Երևան քաղաքում հոկտեմբերի 1-3-ը, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 20-22 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +16…+18 աստիճան։