Խնդիր է եղել մեքենայի արգելակման հետ․ ՆԳ նախարարը՝ Ուշիի ավտովթարի մասին

կողմից admin1

Ուշիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առնչությամբ՝ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնել է  ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Ամբողջ դետալները կքննարկվեն, կհասկանանք իրական պատճառը։ Շատ նախնական են իմ գնահատականները, դրա համար եմ ես խուսափում որևէ կոնկրետ բան նշելուց»,- ասել է ՆԳ նախարարը՝ հավելելով, որ նախնական գնահատական կա, որ խնդիր է եղել մեքենայի արգելակման հետ կապված։

«Որովհետև արգելակման մասին վկայող տարբեր առերևույթ հետքեր ճանապարհին չկան, բայց նորից եմ ուզում շեշտել, սա նախնական է, որևէ մեկդ խնդրում եմ այս հիմնավորմամբ չմեկնաբանել դեպքը»,-նշել է Արփինե Սարգսյանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode