Սամարայում բացվել է Խաչատրյան-Շոստակովիչ ցուցահանդեսը

կողմից admin2

Այս օրերին ՌԴ մի շարք քաղաքներում համերգային շրջագայությամբ հանդես են գալիս միջազգային մրցույթների դափնեկիրներ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը և թավջութակահար Կարեն Քոչարյանը:

Շրջագայության հերթական կանգառը Սամարա քաղաքն էր: Համերգային ծրագրում հնչեցին Դմիտրի Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

 

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև «Խաչատրյան-Շոստակովիչ. երկարամյա բարեկամություն» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված ռուս կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանին:

Ցուցահանդեսը կազմակերպվել է տուն-թանգարանի նախաձեռնությամբ և հիմնված է վերջինիս արխիվային նյութերի հիման վրա: Այն կցուցադրվի Սամարայի պետական ֆիլհարմոնիայի ճեմասրահում։

Focus Mode