Սևակ Միքայելյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

կողմից admin2

Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է գաղտնի քվեարկության արդյունքները։ Ըստ այդմ՝ նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 28, ձեռնպահ՝ 0:

Սևակ Միքայելյանի թեկնածությունն այս պաշտոնում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode