Վարչապետը վերանշանակել է ՊՆ երեք փոխնախարարներին

կողմից admin

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Սարգսյանը, Հրաչյա Սարգսյանը և Կարեն Բրուտյանը վերանշանակվել են Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոններում։

Համապատասխան որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։

Արման Սարգսյանը ՊՆ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի հունվարի 8-ից, Կարեն Բրուտյանը՝ 2021 թվականի օգոստոսի 13-ից, իսկ Հրաչյա Սարգսյանը՝ 2023 թվականի օգոստոսի 3-ից։

Focus Mode