Այսօր արձանագրված ինքնասպանության դեպքի առնչությամբ, ըստ նախնական տվյալների՝ 37-ամյա զինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Բանակում վերջին շրջանում արձանագրված մահվան դեպքերին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Լրագրողները նախարարից հետաքրքրվել են, թե ինչով է պայմանավորված բանակում ստեղծված իրավիճակը, երբ 10 օրվա ընթացքում գրանցվել է զինծառայողների մահվան 3 դեպք։
«Ինտենսիվության հետ կապված՝ ես չեմ կարող գնահատական տալ, թե որն է պատճառը, որ այս կարճ ժամանակում ունենք նման խտություն։ Բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ում»,- ասել է Պապիկյանը։