Հանրային ճնշում կգործադրենք. Փաշինյանը կրկին սպառնում է պատերազմով ու ցույցերով

կողմից admin1
Նիկոլ Փաշինյանը խոստանում է Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։
Նա վստահեցնում է, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։
«Կարող են ասել` համաձայն չեն նախագծին, բայց համաձայն են, որ քաղաքական պրոցես սկսի ու ժողովուրդը որոշի։ Ես երեկ ԱԺ–ում կառավարության հարցուապատասխանից հետո տեսա այդ հնարավորությունը։ Մենք պետք է անենք մի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել։ Երբ գա այն պահը, որ ընդդիմությունը, իշխանությունը, հանրությունը հարց հնչեցնի` արդյոք երաշխավորում եմ խաղաղություն, ապա Սահմանադրության փոփոխությանը դեմ քվեարկելը կնշանակի դեմ քվեարկել խաղաղությանը։ Այսինքն` կստացվի կողմ քվեարկել պատերազմին։ Հարցը հնչելուն պես որպես երաշխիք դնելու եմ իմ քաղաքական վստահելիությունն ու մանդատը»,– ասել է Փաշինյանը։
«Եթե սովորաբար խորհրդարանի առաջ ընդդիմությունն է ցույց անում, ապա հիմա հնարավոր է` իշխանությունը սկսի ցույց անել, ու արդյունքում ժողովուրդը պահանջի ընդդիմությունից, որ կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին»,– ասել է Փաշինյանը` նշելով, որ նման դեպք տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերին։
Նրա խոսքով` եթե այդ սցենարն էլ չաշխատի, ապա գործող իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների, եթե 100 տոկոսով երաշխավորված լինի, որ այսօրվա ընդդիմությունը հաջորդ խորհրդանում չի լինի։
«Երբ նման բան լինի, ապա այսօրվա ընդդիմությունն ինքնապաշտպանման բնազդից կողմ կքվեարկի»,– վստահեցրել է Փաշինյանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode