Ի՞նչ եղավ Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի մարտը. Վարդևանյանը հիշեցնում է

կողմից badoyan

Նիկոլ Փաշինյանը, հակադարձելով ինքն իրեն, ուղիղ ասել էր, որ Ադրբեջանի Սահմանադրությունն է խնդրահարույց, հիշեցրել է Արամ Վարդեւանյանը։

Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ  ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը հայտնել է, որ նախօրեին ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետների և ներկայացվել է Սահմանադրության փոփոխության վերաբերյալ կոշտ դիրքորոշում։

Վարդևանյանը հիշեցրել է, որ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում հերքել էր այսօրվա Փաշինյանի խոսքերը՝ հայտարարելով, որ ՀՀ Սահմանադրության նախաբանը որևէ խնդիր չի պարունակում։

«Դրա մասին ասել է նաև Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի հայտնի որոշմամբ։ Նիկոլ Փաշինյանը, հակադարձելով ինքն իրեն, ուղիղ ասել էր, որ Ադրբեջանի Սահմանադրությունն է խնդրահարույց, որովհետև այնտեղ հղումն է պրոբլեմատիկ, քանի որ ՀՀ այսօրվա 29 743 քառակուսի կիլոմետրի կեսի նկատմամբ տարածքային հավակնություններ ունի։ Ոչ թե հավակնություն, այլ համարում է իրենը։ Բայց դրա մասին Նիկոլ Փաշինյանն այլևս չի խոսում։ Ի՞նչ եղավ Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի այս մարտը՝ տեսանք Սահմանադրության հրապարակված այս նախագծով…»,- նկատել է Արամ Վարդևանյանը։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode