ԱԺ–ում ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել. դատախազություն

կողմից admin1
ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ դեռ չի նախաձեռնվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանը վիրավորեց ընդդիմադիրներին, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին՝ նրան անվանելով «տուշոնկա գողացող Մանվելի օգնական», ապա նաև սադրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ անդրադառնալով նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, վեճը վերածվեց բռունցքներով ծեծկռտուքի։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո հայտարարել է, որ ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով աջակցում և ողջունում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode