40
«Հայ-չինական առևտրաարդյունաբերական խորհուրդ»-ի կողմից մասնակիցները ներկայացնում են Հայաստանը «Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների համար կանաչ առևտրի զարգացման սեմինար»-ին։
Սեմինարը կազմակերպվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարությանն առընթեր Միջազգային բիզնեսի պաշտոնյաների ակադեմիայի (AIBO) կողմից՝ 2026 թվականի նոյեմբերի 4–13-ը, Պեկինում։
Սեմինարի նպատակն է մասնակից երկրների պետական պաշտոնյաներին ներկայացնել Չինաստանի փորձը կանաչ առևտրի զարգացման, կանաչ տնտեսության քաղաքականության, ցածր ածխածնային տնտեսության և էկոլոգիապես կայուն քաղաքների ձևավորման ոլորտներում։
Ծրագրի շրջանակում նախատեսված են մասնագիտական դասախոսություններ, փորձի փոխանակում, քննարկումներ չինացի փորձագետների հետ, ինչպես նաև այցելություններ համապատասխան պետական կառույցներ և ձեռնարկություններ։
Սեմինարը նպատակ ուներ խթանել Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը, զարգացնել կանաչ արդյունաբերության և առևտրի ներուժը և նպաստել կայուն զարգացման միջազգային նպատակների իրականացմանը։
Կազմակերպիչ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության Միջազգային բիզնեսի պաշտոնյաների ակադեմիա (AIBO)։
Մասնակիցներ՝ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների համապատասխան ոլորտների պետական պաշտոնյաներ։