48
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է՝ Վաշինգտոնը պետք է որոշի՝ պատրա՞ստ է Թեհրանի հետ համաձայնագիր կնքել բոլոր ուղղություններով պատերազմը դադարեցնելու պայմանով, թե՞ կնախընտրի շարունակել հակամարտությունը, որը, իրանական կողմի գնահատմամբ, կավարտվի ԱՄՆ-ի հերթական պարտությամբ։
Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Թեհրանի առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ։ Նա ամերիկյան վարչակազմին կոչ է արել ընդունել դրա պայմանները և գնահատել դրանց կատարման արդյունքները։
Արաղչին Իրանի առանցքային պահանջներից մեկն է համարել բոլոր ուղղություններով պատերազմի դադարեցումը։