17
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության լիագումար նիստի ժամանակ նիրհել է։
Նման ենթադրությունների պատճառ է դարձել տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նա փակում աչքերը, երբ ելույթ է ունենում Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը, հայտնել են լրատվամիջոցները։
Երբ Սին կլոր սեղանի շուրջ խոսում էր ազատ և բաց առևտրի կարևորության մասին, տեսախցիկը ցույց է տվել ԱՄՆ նախագահին, որը շուրջ 10 վայրկյան աչքերը փակ է պահել։
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության (CCTV) տեսանյութը լայնորեն տարածվել է սոցիալական ցանցերում։