31
Բրիտանիայի արքայազն Հարին՝ Չարլզ Երրորդ թագավորի որդին, կոչ է արել ուժեղացնել աջակցությունը Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում:
The Telegraph-ի հետ զրույցում Հարին պնդել է, որ Ռուսաստանը սպառնալիք է, և վստահեցրել, թե պատրաստ է վերադառնալ զինվորական ծառայության ու անհրաժեշտության դեպքում կռվել Ռուսաստանի դեմ:
Սասեքսի դքսի տիտղոսը կրող արքայազնը կարծիք է հայտնել, որ Արևմուտքի երկրները փաստացի արդեն տասը տարի Ռուսաստանի հետ պատերազմի մեջ են: «Այն, որ մեր ուղղությամբ անօդաչուներ, գնդակներ և հրթիռներ չեն թռչում, չի նշանակում, որ մենք չենք պատերազմում», — ասել է նա:
Հարին նաև քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ Ուկրաինային, իր կարծիքով, բավարար աջակցություն չցուցաբերելու համար: