ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե մտադիր է մոտ ժամանակներս հասնել Իրանի հետ հակամարտության կարգավորման։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Այո՛, ես այն կհասցնեմ մինչև վերջ։ Այո՛, շուտով։ Այսպես թե այնպես մենք գործը կհասցնենք ավարտին։ Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ համաձայնագիր», – ասել է ԱՄՆ ղեկավարը։
Թրամփը պատասխանել լրագրողի հարցին՝ արդյոք մտադիր է ամերիկյան զորքերը պահել մերձավորարևելյան տարածաշրջանում մինչև համաձայնության ձեռքբերումը։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ձգտում է կնքել այնպիսի համաձայնագիր, որն «ուժի մեջ կմնա, նույնիսկ եթե (ԱՄՆ-ն) վատ և թույլ նախագահ ունենա»։
Նա նաև հայտարարել է, որ չի պլանավորում օգնություն խնդրել Ռուսաստանից կամ Չինաստանից Իրանի հետ հակամարտությունը կարգավորելու հարցում։
«Մեզ ոչ մի օգնություն հարկավոր չէ», նշել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյոք պլանավորում է դիմել Պեկինին կամ Մոսկվային՝ հակամարտության կարգավորման հարցում աջակցության համար: