43
Աբու Դաբիում սպասվող բանակցությունները նախատեսված են առանց եվրոպացիների, դրանց կմասնակցեն Ռուսաստանն ու Ուկրաինան՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այն, ինչ տեղի է ունենալու Աբու Դաբիում առաջիկա օրերին, եռակողմ բանակցություններ են Ռուսաստանի, Ուկրաինայի միջև՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Ինչ վերաբերում է եվրոպացիների ներկայությանը, դուք գիտեք, որ ամերիկացիներն իրենց շփման ուղիներն ունեն եվրոպացիների հետ, ուկրաինացիները՝ եվրոպացիների, և նրանք, ըստ ամենայնի, արդեն կառուցում են համակարգման իրենց մեխանիզմը, բայց խոսքը եռակողմ բանակցությունների մասին է»,-ասել է Պեսկովը։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հերթական փուլը կկայանա Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ին։
Ավելի վաղ Կրեմլում հայտնել էին, որ Աբու Դաբիի եռակողմ բանակցություններում Ռուսաստանը կներկայացնեն ՌԴ ԱԳ փոխնախարարներ Սերգեյ Ռյաբկովը և Միխայիլ Գալուզինը։
Բացի պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուց, առաքելության կազմում ընդգրկված են նաև ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և ԶՈւ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յուրի Ժիգարլովսկին։