Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն երեկ ամուսնացել է։ Նրա հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։
Ալեքսանյանը պսակադրվել է Սուրբ Գևորգ եկեղեցում։ Նրա ընտրյալը Անի անունով աղջիկ է, որը նույնպես Գյումրիից է։
Հարսանեկան արարողությունն ու տոնակատարությունն անցկացվել են նեղ շրջանակում՝ հարազատների, մտերիմների և ընկերների մասնակցությամբ։ Հյուրերի թվում եղել են նաև հայկական ըմբշամարտի անվանի ներկայացուցիչներ։
Երեկոյի ընթացքում հյուրերի համար ելույթ են ունեցել Karen Sevak Band-ը, Արկադի Դումիկյանը, Ռազմիկ Ամյանը և այլ երգիչներ։
Հարսանիքին ներկա են եղել նաև մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արման Անդրեասյանը, Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը և Հայկ Մելիքյանը։