Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները

կողմից badoyan

Հրապարակվել են Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին կադրերը։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Վլադիմիր Մեդինսկին, ԱՄՆ-ի կողմից ներկա են՝ Սթիվ Ուիտկոֆն ու Ջարեդ Քուշները, իսկ Կիևի պատվիրակությունը գլխավորում է` Ռուստեմ Ումերովը։

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Աբու Դաբի է մեկնել մեծ թիմի հետ, որի կազմում են երկու փոխարտգործնախարարներ՝ Սերգեյ Ռյաբկովը և Միխայիլ Գալուզինը, ինչպես նաև Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի երկու վարչությունների ներկայացուցիչներ՝ Իգոր Կոստյուկովը և Յուրի Ժիգարլովսկին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode