36
ՀՀ Արմավիրի մարզում անձին 2 անգամ ինքնասպանության հասցնելու, 3 անձի սպանության, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման համար մեղադրվող Է.Ն.-ն կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Կոմիտեից հայտնում են, որ նշված անձը դեռ 2024 թ. ընթացքում, օգտագործելով Մ.Բ.-ի հետ ունեցած ինտիմ կյանքի վերաբերյալ տեսագրությունը, նրանից պահանջել է 500 հազար դրամ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում այն տարածել նրա բարեկամների շրջանում և սոցիալական ցանցերում:
Մեկ տարի անց պոռնոգրաֆիկ բնույթի այդ տեսագրությունը Է.Ն.-ն առանց Մ.Բ.-ի համաձայնության «WhatsApp» հավելվածի միջոցով փոխանցել է Հ.Բ.-ին՝ այն հասանելի դարձնելով այլ անձանց: Արդյունքում, Մ.Բ.-ն 2 անգամ կատարել է ինքնասպանության փորձ:
Արդեն 2026 թ. մայիսի 26-ին Է.Ն.-ն կատարել է մեկ այլ հանցագործություն. որսորդական հրազենով գերեզմանատան տարածքում հետապնդել է իր հետ վիճաբանած համագյուղացուն, կրակոցներ արձակելով նրա ուղղությամբ` սպանել: Երբ փորձել է մոր հետ հեռանալ դեպքի վայրից, եկել են սպանվածի եղբայրը և հայրը, որոնց նույնպես Է.Ն.-ն սպանել է՝ արձակելով բազմաթիվ կրակոցներ:
Է.Ն.-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, Է.Ն.-ն կալանավորվել է: