39
Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններն ավարտվել են, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է աղբյուրը:
Բանակցությունները տևել են գրեթե երկու ժամ։
Երեկ՝ նոյեմբերի 10-ին, Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների առաջին օրն էր։ Պատվիրակությունները շփվել էին գրեթե 4 ժամ։
ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները կառուցողական է անվանել երեկվա բանակցությունները և հայտարարել, որ ամերիկյան կողմը ոգևորված է դրանց առաջին արդյունքներով:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններն անցկացվել են նոյեմբերի 10-11-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր բանակցային խմբի ներկայացուցիչներից մեկը, հանդիպումն ուղղված է մայրցամաքային անվտանգության նոր համակարգի ձևավորման առանցքային ասպեկտների քննարկմանը: Ուկրաինական կարգավորումը մասշտաբային քննարկման կետերից միայն մեկն է։
Հաղորդվում է նաև, որ երկխոսության արդյունքներից մեկը կլինի գերիների փոխանակումը:
Ավելի վաղ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական պատվիրակությունը Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը եվրոպացիների հետ շփումներ չի ունեցել։