21
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը վաղը կմեկնեն Մոսկվա, հայտնում են ռուսաստանյան լրատվականները:
Այցի ընթացքում կքննարկվի գերիների փոխանակման հարցը: Այս մասին հայտնել է ինքը՝ Քուշները, Աբու Դաբիում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ եռակողմ բանակցություններից հետո։
Ջարեդ Քուշները հավելել է, որ Մոսկվա այցից հետո ինքը և նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կմեկնեն Դուբլին՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։