Վլադիմիր Մեդինսկին նշել է, որ բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել գերիների լայնամասշտաբ փոխանակման շուրջ, դրա պայմանները շուտով կհայտարարվեն։
Ռուս-ուկրաինական բանակցությունների կոնկրետ մանրամասները չեն քննարկվում, քանի դեռ վերջնական համաձայնություններ չեն ձեռք բերվել, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին՝ ի պատասխան զանգվածային լրատվամիջոցների՝ մանրամասները բացահայտելու խնդրանքին:
«Նման դեպքերում, քանի դեռ վերջնական համաձայնություն չի ձեռք բերվել, մանրամասները երբեք չեն քննարկվում», — ասել է նա Աբու Դաբիում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների արդյունքներով:
Միևնույն ժամանակ Վլադիմիր Մեդինսկին նշել է, որ բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել գերիների լայնամասշտաբ փոխանակման շուրջ, դրա պայմանները շուտով կհայտարարվեն։
Նա ընդգծել է, որ բանակցություններում բարձրացվել է հումանիտար թեման։