22
ՌԴ-ն նախապատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը, որն ընդգրկում է գլոբալ անվտանգության հարցեր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ այսօր Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստն է մեկնարկել։
Ռուսաստանի նախագահը, բացելով հանդիպման նեղ կազմով նիստը, նշել է, որ քննարկման թեմաները համաձայնեցվել են կազմակերպության բոլոր անդամների հետ։
«Որպես ՀԱՊԿ գործող նախագահող երկիր՝ ռուսական կողմը նախապատրաստել և կազմակերպության բոլոր մասնակիցների հետ համաձայնեցրել է մեր նիստի օրակարգը, որը ներառում է գլոբալ և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերի քննարկումը, ընթացիկ տարում ՀԱՊԿ գործունեության ամփոփումը և մեր համագործակցության առանցքային ուղղություններով նոր որոշումների ընդունումը»։