Հաքերները կոտրել են ԿՀՎ-ի ու ԱՄՆ-ի 2 հատուկ ծառայությունների՝ բաց տվյալների վերլուծությամբ զբաղվող համակարգ․ NYT

կողմից badoyan

ԿՀՎ-ն և առնվազն երկու այլ ամերիկյան հատուկ ծառայություններ հայտնաբերել են կիբերհարձակում, որի հետևանքով հաքերները հասանելիություն են ստացել դրանց որոշ ոչ գաղտնի տեղեկություններին, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին և իրազեկ աղբյուրներին, հայտնել է The New York Times-ը։

Հարձակումից տուժել են նաև Ազգային աշխարհատարածական հետախուզության գործակալությունը (NGA) և Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը (ODNI), գրել է The Insider-ը։

Նշվում է, որ հաքերները ներթափանցել են համակարգ, որի օգնությամբ բաց և ոչ գաղտնի նյութերում որոնում են հետախուզության համար օգտակար տեղեկություններ։ Թե կոնկրետ ինչ տվյալներ են արտահոսել, հայտնի չէ։ Պարբերականի աղբյուրների խոսքով՝ գաղտնի տեղեկությունները չեն տուժել։

ODNI-ից հայտնել են, որ կարևոր համակարգերի աշխատանքում խափանումներ չեն եղել։ Ենթադրվում է, որ հարձակվողներն օգտագործել են Artex արհեստական բանականության գործիքը, որը հուլիսին հանրային հասանելիության է դրել չինացի ինժեները։ Սկզբում Artex-ը ստեղծվել էր կիբերպաշտպանության նպատակով, սակայն հետագայում չարագործները հարմարեցրել են այն կիբերհարձակումների համար։

NYT-ի երկու աղբյուրների խոսքով՝ առաջին նշանները մատնանշում են Չինաստանը։ Սակայն Պեկինը պարբերաբար հերքում է նման մեղադրանքները։

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ էության, հաստատել էր, որ հաքերները կոտրել են ՀԴԲ-ի Քրեական տեղեկատվության ազգային կենտրոնի համակարգը, որը կասկածյալների վերաբերյալ համազգային տվյալների բազա է։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode