15 նորածին զոհվել է Իսլամաբադի ծննդատանը

կողմից admin

Իսլամաբադում գտնվող Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով առնվազն 15 նորածին է զոհվել։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի պահին նորածինների պալատում գտնվել է 16 երեխա։ Փրկարարներին հաջողվել է փրկել միայն մեկ նորածնի։

Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է երրորդ հարկում գտնվող պալատում՝ օդորակիչի կոմպրեսորի պայթյունի հետևանքով։

Focus Mode