15
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ առարկայական երկխոսության համար ներկայումս նպաստավոր պայմաններ չկան։
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ նման իրավիճակը պայմանավորված է Վաշինգտոնի գործողություններով, որոնք Մոսկվայում դիտարկում են որպես ապակայունացնող։ Մասնավորապես, Ռուսաստանը քննադատել է ՆԱՏՕ-ի կողմից Նորվեգիայում ամերիկյան միջին և փոքր հեռահարության հրթիռային համակարգերի տեղակայումը։
Ռուսական կողմը հայտարարել է, որ այդ քայլերը մեծացնում են ռազմավարական ռիսկերը և բացասաբար են անդրադառնում Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև ռազմավարական հարցերի շուրջ երկխոսության հնարավորությունների վրա։