32
Հրապարակվել են Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին կադրերը։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Վլադիմիր Մեդինսկին, ԱՄՆ-ի կողմից ներկա են՝ Սթիվ Ուիտկոֆն ու Ջարեդ Քուշները, իսկ Կիևի պատվիրակությունը գլխավորում է` Ռուստեմ Ումերովը։
Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Աբու Դաբի է մեկնել մեծ թիմի հետ, որի կազմում են երկու փոխարտգործնախարարներ՝ Սերգեյ Ռյաբկովը և Միխայիլ Գալուզինը, ինչպես նաև Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի երկու վարչությունների ներկայացուցիչներ՝ Իգոր Կոստյուկովը և Յուրի Ժիգարլովսկին։