Աբու Դաբիում ընթացող եռակողմ բանակցություններում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարները շեշտել են, որ աշխատում են խաղաղությունն ավելի մոտ դարձնելու ջանքերը։
Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ ԱՄՆ նախագահի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներն հերթին հույս է հայտնել, որ եռակողմ բանակցությունները «շատ արդյունավետ» կլինեն։
Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասնակիցները կքննարկեն Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների և Ուկրաինայի կողմից համատեղ մշակված բազմաթիվ գաղափարներ, հայտարարել է Քուշները։ «Մենք համատեղ ձևակերպել ենք այդ գաղափարներից շատերը», հավելել է նա։
Իր հերթին Ռուսաստանի նախագահի օգնական, ռուսական պատվիրակութան ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է. «Հուսով ենք, որ այսօրվա հանդիպումը՝ ներկայացուցչական կազմով, հաշվի առնելով, որ մեր պատվիրակությունն ընդլայնվել է և դարձել ավելի պրոֆեսիոնալ, թույլ կտա մեզ առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն՝ ի շահ Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդների»։
Նա շեշտել է, որ աշխատանքն իրականացվում է՝ «Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդների շահերից ելնելով»։
Ուկրաինական պատվիրակությունը գլխավորող Ազգային հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է օրակարգային որոշ կետերի մասին։ «Անցել ենք բանակցությունների եռակողմ ձևաչափին՝ Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան։ Օրակարգում են ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղության հասնելու առանցքային հարցերը», նշել է նա։
ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում ընթացող ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները կտևեն մինչև վաղը։