«Երևանը հիշեցնում է Բաքուն»․ ադրբեջանցին՝ Երևան կատարած այցի մասին

կողմից admin1

Ադրբեջանական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացի Թուրաբ Զեյնալովը վերջերս այցելել է Երևան։

Նա  սոցցանցերում պատմել է, որ այցելել է Հայաստան՝ ընկերոջ հարսանիքին մասնակցելու նպատակով։

Զեյնալովը պատմել է սահմանային անցակետն անցնելու մանրամասները: Նրա խոսքով՝ ադրբեջանական ծագման պատճառով սահմանին իրեն մի քանի ժամ ստուգել են և հարցեր ուղղել Ադրբեջան կատարած այցելությունների վերաբերյալ:

Ի վերջո, Զեյնալովին թույլատրել են մուտք գործել երկիր: Երևանում զբոսնելուց հետո նա նշել է, որ հայկական մայրաքաղաքը որոշակիորեն հիշեցնում է Բաքուն:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode