«Հրապարակ». Արդեն ձևավորվել են ԱԺ «տուր­ագենտստվոները»

կողմից admin1

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն ձևավորվել են ԱԺ «տուր­ագենտստվոները»՝ միջազգային կառույցներում պատվիրակությունների կազմերը, որոնք առաջիկա հինգ տարիներին հարկատուներիս հաշվին աշխարհաճանաչողությամբ են զբաղվելու։ Առաջին գործուղումը կկայանա սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 2-ը․ պատգամավորները կմեկնեն՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին: Սա ամենապոպուլյար և ամենապրեստիժային պատվիրակությունն է, որն ամենահաճախն է մեկնում Եվրոպա` Ստրասբուրգ։

Նախորդ գումարման խորհրդարանում պատվիրակությունը գլխավորում էր Ռուբեն Ռուբինյանը, այժմ դա անելու է Հայկ Կոնջորյանը: ՔՊ-ական կազմը նույնն է, «Հայաստան» խմբակցությունում Արմեն Ռուստամյանին, որը մանդատ չի ստացել, փոխարինելու է Լևոն Քոչարյանը։

«Ուժեղ Հայաստանը» ևս ամենաբարձր մակարդակով է ներկայացված՝ Արամ Վարդևանյանն ու Նարեկ Կարապետյանն են ընդգրկվել պատվիրակության կազմում։ Այս պատվիրակության անդամները, որպես կանոն, տիրապետում են անգլերենին կամ ֆրանսերենին։ Նկատեցինք, որ մինչ այժմ գործուղումների վերաբերյալ Ռուբինյանի կարգադրություններում ընդամենը մեկական պատգամավոր է որևէ միջոցառման մեկնել` խմբակային վոյաժներ չկան»։

Focus Mode