35
Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը շնորհավորել է սոցիալական ոլորտի աշխատողներին․
Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։
Ձեր աշխատանքը պարզապես մասնագիտություն չէ, այլ մարդասիրության, հոգատարության, պատասխանատվության և նվիրումի յուրահատուկ դրսևորում։ Դուք ամեն օր կանգնած եք կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց կողքին՝ ձեր աջակցությամբ, ուշադրությամբ և հոգատարությամբ նրանց փոխանցելով վստահություն, հույս ու հավատ։
Բարձր եմ գնահատում ձեր պատասխանատու և նվիրված աշխատանքը՝ ուղղված մեր համայնքի սոցիալական խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանն աջակցելուն։
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ուժ ու եռանդ, մասնագիտական նորանոր հաջողություններ և անսպառ լավատեսություն։