Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը. Պուտինի խոսնակ

կողմից badoyan

«Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց այն, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, ակնհայտ է։ Եվ ՀԱՊԿ-ը, համապատասխանաբար, կարձագանքի դրան»,– լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա պատասխանել է հարցին, թե՝ ինչո՞ւ է Փաշինյանը «նախընտրում բոյկոտել» ՀԱՊԿ-ը, այլ ոչ թե դուրս գալ կազմակերպությունից։

Հայաստանն ակնհայտորեն չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, և կազմակերպությունը համապատասխանաբար կարձագանքի դրան, հավելել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ այսօր Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստն է ընթանում։

ՀԱՊԿ գագաթնաժողովը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին ասել էր, որ «ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին կներկայացվի անդամավճարների գծով պարտքերի համար Հայաստանին կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու որոշման նախագիծը»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode