Նա իրեն Արուսյակ է կոչում և ճակատին ունի 666 թիվը․ հստակ վկայում է իր ամեն ինչով, որ սատանիզմ է քարոզում

կողմից admin3

Սիրելի՛ հայրենակիցներ, հավատավոր քրիստոնյաներ,
Մեր օրերում, երբ աշխարհը կանգնած է բարոյական և հոգևոր արժեքների խորը ճգնաժամի առաջ, Հայաստանը հերթական անգամ կանգնում է հոգևոր փորձության առաջ։ Տեղեկացանք, որ Դեկտեմբերի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծրագրվում է մի համերգ, որը ոչ այլ ինչ է, քան բացահայտ մարտահրավեր մեր քրիստոնեական ինքնությանը, ընտանեկան սրբությանը և մեր զավակների մաքրությանը։

Նա իրեն Արուսյակ է կոչում և ճակատին ունի 666 թիվը։

Ես. 14:12: “Արդ, ինչպե՞ս երկնքից ընկավ Արուսյակը, որ ծագում էր առավոտյան. նա, որ տիրում էր բոլոր ազգերին, ընկավ գետնին ու խորտակվեց։”

Հստակ վկայում է իր ամեն ինչով, որ սատանիզմ է քարոզում։

Մարդը, ով իր մարմնի վրա կրում է նեռի կնիքը (666 դաջվածքը), ով իր երգերով ու վարքով քարոզում է հայհոյանք, թմրամոլություն, անառակություն և հոգևոր այլասերում, փորձում է երկրորդ անգամ բեմ բարձրանալ Հայաստանում։ 2022 թվականին մեր հավատավոր ժողովրդի աղոթքների, միասնականության և գիտակից մարդկանց հակազդեցության շնորհիվ հնարավոր եղավ կանխել այս հոգևոր պղծությունը։ Այսօր չարը կրկին փորձում է մուտք գործել մեր տուն՝ քողարկվելով «մշակութային միջոցառման» շղարշի տակ։

Սուրբ Գիրքը մեզ պատգամում է․
Եփս. 5:11: “…և մասնակից մի՛ եղեք խավարի անպտուղ գործերին, այլ հատկապես բացահայտորեն դատապարտե՛ք դրանք,”

Մենք չենք կարող լուռ ու անտարբեր հետևել, թե ինչպես է մեր երիտասարդության գիտակցությունը թունավորվում հակաքրիստոնեական և սատանայական կերպարների փառաբանմամբ։ Սա սոսկ համերգ չէ, սա հոգևոր պատերազմ է մեր արժեքների և հավատի դեմ։ Ժամանակն է սթափվելու, հրաժարվելու չարի բոլոր խաբեություններից և պատրանքներից ու մեր ձայնը բարձրացնելու հանուն հոգևոր մաքրության։
Կո՛չ ենք անում պատասխանատուներին, կազմակերպիչներին և յուրաքանչյուր հայ ծնողի՝ գիտակցել այս քայլի կործանարար հետևանքները։

Սբ. Յարութեան Տաճար/ Church of the Holy Sepulchre

Focus Mode