Փաշինյանը շնորհավորել է Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ

կողմից admin

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ։

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամորեն աջակցում է Ուկրաինայում արդար և տևական խաղաղության հաստատմանը և պատրաստակամ է շարունակել մարդասիրական աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի ժողովրդին։

«Բարձր եմ գնահատում Երևանում Ձեր մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը հիրավի նոր շունչ հաղորդեց մեր երկկողմ հարաբերություններին»,- նշել է Փաշինյանը։

Focus Mode