Քենեդիները դատի են տվել Թրամփին՝ հաղթական կամարի կառուցման համար

կողմից badoyan

ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու ընտանիքի անդամները դատական հայց են ներկայացրել՝ ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնում հսկայական հաղթական կամար կառուցելու ծրագրի։

Թրամփը նախատեսում է կառուցել 76 մետր բարձրությամբ հաղթակամար, որը Փարիզի Հաղթակամարից ավելի բարձր կլինի և կգերազանցի ԱՄՆ մայրաքաղաքի բազմաթիվ հայտնի հուշարձանների բարձրությունը։

Հուշարձանը նախատեսվում է տեղադրել Վաշինգտոնի նշանավոր հատվածներից մեկում՝ Լինքոլնի հուշահամալիրի և Արլինգթոնի ազգային գերեզմանատան հարևանությամբ։ Այնտեղ ամփոփված են հարյուր հազարավոր ամերիկացի զինծառայողների աճյունները։

Քենեդիների ընտանիքի անդամների համոզմամբ՝ հաղթակամարի կառուցումը կաղճատի Արլինգթոնի ազգային գերեզմանատան պատմական տեսապատկերը՝ ստվերելով ինչպես Քենեդիների ընտանիքի անդամների հիշատակին նվիրված հուշակոթողները, այնպես էլ հարյուր հազարավոր զոհված ամերիկացի զինծառայողների շիրիմներն ու հուշարձանները։

Այս ամսվա սկզբին դատարանը որոշում էր կայացրել երկու շաբաթով կասեցնել նախագծի աշխատանքները՝ դրա օրինականությունը քննելու ընթացքում։

Ծրագրի դեմ դատական հայցեր են ներկայացրել նաև Վաշինգտոնի քաղաքային իշխանությունները և հարևան Վիրջինիա նահանգը, հաղորդում է «։Ազատությունը»։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode