Ստեղծվել է անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա

կողմից admin

Անհայտ կորած անձանց հարցերով այսուհետ կզբաղվի նոր կառույց՝ «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիան»,- հրավիրված ասուլիսում տեղեկացրել են 44-օրյա պատերազմում անհայտ կորած անձանց հարազատները։

Նրանց խոսքով, հանրությունն անհաղորդ է անհայտ կորածների խնդրին, ինչը վիրավորական է։ Խոսքը 1000 անհայտ կորածների ընտանիքների մասին է։  Նրանց հարազատները ցանկանում են որպեսզի անհայտ կորածների հարցը միշտ մնա օրակարգում և հարցին լուծում տրվի։

«Գերիներից խոսում ենք, բռնի անհետացումներից, բռնի տեղահանվածներից խոսում ենք, բայց չգիտես ինչու, անհայտ կորածների մասին հարց չի հնչում Նիկոլ Փաշինյանին։ Ու քանի որ հարց չի հնչում, բնականաբար պատասխան էլ չի հնչում»,- նշել են հարազատները։

Այդ նպատակով օգոստոսի 30-ին՝ անհայտ կորածների միջազգային օրը «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիան» համաժողով է կազմակերպելու, որին հրավիրվելու են նաև արտերկրում բնակվող անհայտ կորածների հարազատները։

Focus Mode